«Երևանյան» գաթա․ Ավանդական բաղադրատոմս

«Երևանյան» գաթա․ Ավանդական բաղադրատոմս 

Բաղադրությունը`

250 գրամ մածուն կամ թթվասեր
2 թեյի գդալ սոդա 
250 գրամ մարգարին 
2 հատ ձու 
400 գրամ այլուր



Խորիզի համար

2.5 բաժակ շաքարավազ
1 բաժակ այլուր 
1 բաժակ յուղ
1տուփ վանիլին
1 դեղնուց

Պատրաստման եղանակը`

Այլուրն ու մարգարինը խառնել և լավ ծծեծել սեղանի վրա, մեջտեղում փոս անել. լցնել հարած ձուն,ավելացնել թթվասերը`սոդայով, քիչ-քիչ խառնել, մատերի ծայրով խմոր հունցել: Ստացվում է ձեռքերին չկպչող խմոր: Թողնել 2 ժամ հանգստանա:
Այդ ընթացքում պատրաստել խորիզը և բաժանել 3 մասի; Խմորը նույնպես բաժանել 3 հավասար մասերի, գունդը բացել այլուրով, խորիզը փռել վրան, ռուլետւ նման փաթաթել, մի քիչ հարթեցնել , դեղնուցը քսել և կտրտել ձևավոր դանակով: Ջեռոցը տաքացնել, թխել 30-40 րոպե,մինչև երեսը կարմրի:

Utem.am

Категория: Լուրեր News | Добавил: Has (09.05.2017)
Просмотров: 1486 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Hlur 2016-2020 uCoz