3 մթերք առողջության համար, որոնք պետք է ուտել ամեն օր

3 մթերք առողջության համար, որոնք պետք է ուտել ամեն օր

Ըստ մասնագետների` ընդամենը երեք մթերք ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է խուսափել առողջության հետ կապված լուրջ խնդիրներից:

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ընդամենը 3 մթերք` խնձորը, ընկույզը և գազարը, կարող են մարդկանց պաշտպանել մի շարք վտանգավոր հիվանդություններից` իրենց օգտակար հատկությունների շնորհիվ: Եթե այս երեք մթերքները օգտագործել ամեն օր, իջնում է սիրտ-անոթային համակարգի և աղեստամոքսային համակարգի հիվանդությունների հավանականությունը:

Ընկույզը հարուստ է պոլիֆենոլներով և ֆիտոքիմիական նյութերով, որոնք կանխում են քաղցկեղային բջիջների առաջացումը օրգանիզմում: Ընկույզը նաև պարունակում է անպիսի նյութեր, որոնք նվազեցնում են շագանակագեղձի և մաշկի քաղցկեղի հավանականությունը: Այն նաև օգնում է լավացնել ուղեղի աշխատանքը և կարգավորել ճնշումը:

600x580

Գազարը հարուստ է А և С վիտամիններով: Վիտամին С-ն օգնում է պաշտպանել մաշկն ազատ ռադիկալներից, ինչպես նաև պահպանել իմունիտետը: Գազարը իջեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, օգնում է նյութափոխանակությանը և լավ ազդեցություն ունենում աչքերի առողջության վրա:

600x580

Խնձորն իր մեջ պարունակում է կվերցետին, որը օգնում է վնասված զարկերակներին և հանում բորբոքումը: Այս միրգը նաև ունի երկաթի մեծ պարունակություն: Այն նաև կարգավորում է թթվա-ալկալային հաշվեկշիռը և օրգանիզմից հանում տոքսինները:

 

Աղբյուր` LADYNEWS.am

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք
 
ԱՅՈ
Категория: Красота и здоровье | Добавил: Has (15.05.2017)
Просмотров: 812 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Hlur 2016-2020 uCoz