Ատամները սպիտակեցնելու տնային միջոցներ:

Ատամները սպիտակեցնելու տնային միջոցներ: 

1. Սոդա   1գ կերակրի սոդան և 1 պտղունց աղը շատ լավ վերացնում են փառը և մի քանի երանգով բացում են ատամների գույնը: Ատամներդ սպիտակեցնելու համար ատամի խոզանակը թրջիր, վրան լցրու պատրաստի խառնուրդը և մաքրիր ատամներդ: Հետո բերանդ ողողիր ջրով: Սոդան չի վնասում բերանի խոռոչի առողջությանը, բայց այն չարաշահել խորհուրդ չի տրվում: 2. Ալոե վերայի գել 1 բաժակ ջրին ավելացրու 0,5 բաժակ կերակրի սոդա, 1 թ/գ ալոե վերայի գել, 10 կաթիլ կիտրոնի եթերայուղ և 4 թ/գ բուսական գլիցերին: Լավ խառնիր և հեղուկը լցրու պահելու համար պիտանի տարայի մեջ: Այս միջոցն օգտագործիր ամեն օր՝ այն ներմերսելով ատամներին, և ընդմիշտ կմոռանաս փառի և քարերի մասին: 3. Նարնջի կեղև Ատամները մաքրելու արագ և հեշտ միջոց է նարնջի կեղևը: Ատամնաքարը վերացնելու համար ատամներդ սրբիր կեղևով, հետո 10 րոպե այն պատյանի պես կրիր: 4. Եվս մեկ բավական արդյունավետ միջոց են ցիտրուսային մրգերի մանրացված կեղևները, ավելի ստույգ՝ դրանց սպիտակ մասը: Այն սրճաղացով մանրացրու և ավելացրու ատամի մածուկին: Հարմար է ամենօրյա օգտագործման համար, բերանի խոռոչը մաքրում է միկրոօրգանիզմներից ու սպիտակեցնում է դեղնած էմալը: Սպիտակեցումից հետ ատամները զգայուն են դառնում, ուստի պետք է առանձնակի ուշադրություն դարձնել էմալի և լնդերի ամրացմանը: 

Источник:՝ http://most.am/hy/post/4452?utm_source=share-post&utm_medium=links&utm_campaign=most
 

Категория: Красота и здоровье | Добавил: Has (22.05.2017)
Просмотров: 724 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Hlur 2016-2020 uCoz