ActionTeaser.ru - тизерная реклама

loading...
Главная » Статьи » Красота и здоровье

Самые дешевые билеты на самолет

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

Տորթ նիհարելու համար` բաղադրատոմս (Տեսանյութ) ТОРТ ДЛЯ ПОХУДЕНИЯ

Ինչպես խմել ջուր՝ որպեսզի նիհարել ( Video)

Ծիրանի մուրաբա, ինչպես պատրաստել Տեսանյութ Варенье из абрикосов на зиму. Как сварить варенье (Video)

Աղցան ԹԱԲՈՒԼԵ ՝ ինչպես պատրաստել (Տեսանյութ)-Салат ТАБУЛЕ. Сытный, Вкусный

Ուրցի օգտակար հատկությունները (Video)

Սխտոր օգտագործելու 12 պատճառ (Video)

Վահանձև գեղձը ակտիվացնող մթերքներ (Video)

ԽԱՉԱՊՈՒՐԻ ինչպես պատրաստել տանը, արագ և համեղ- Տեսանյութ Хачапури. Легко , быстро и вкусно!!!

uCoz
Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քչերը գիտեն

Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քչերը գիտեն

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:

Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։ Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:

1․ Վերքերի բուժում

Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

2․ Մարսողության լավացում

Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:

Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

3․ Մրսածության բուժում

Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:

4․ Փորկապության դեմ միջոց

Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ:

Նիկոտինից կախվածության դեմ պայքար

Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ:

Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:

Категория: Красота и здоровье | Добавил: Has (18.05.2017)
Просмотров: 1272 | Рейтинг: 0.0/0
Տարածել
loading...
Всего комментариев: 0
loading...
avatar
ActionTeaser.ru - тизерная реклама
loading...