Ձմերուկի օգտակար հատկությունները սրանք են

Ձմերուկի օգտակար հատկությունները սրանք են

Սառը ձմերուկը ամենաշատ սպառվող մթերքներից է մանավանդ ամռան տապին, սակայն քչերը գիտեն, որ վերջինս ոչ միայն համեղ է, այլև նույնիսկ շատ անհրաժեշտ օրգանիզմին:

Նախ և առաջ ձմերուկն օգտակար է սրտի աշխատանքի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:

Բացի այդ ձմերուկը  քաղցկեղի լավագույն թշնամին է, քանի որ պարունակում է լիկոպին, շատ հաճախ հենց այդ նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս ձմերուկն օգտագործել կանաչ թեյի հետ մեկտեղ:

Ձմերուկը նաև հանդիսանում է վիտամին A-ի օգտակար աղբյուր, որն էլ օգտակար է նյարդային համակարգի աշխատանքին: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ձմերուկի հետ մեկտեղ չի կարելի օգտագործել ալկոհոլ, հենց այդ պատճառով էլ մանսագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել նախաճաշին:

Ձմերուկ հանդիսանում է նաև էներգիայի հրաշալի աղբյուր: Ինչպես հայտնի է, ձմերուկի բաղադրության 92 տոկոսը բաղկացած է ջրից, իսկ մնացածը՝ մագնիում և կալիում, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս ձմերուկի հյութ օգտագործել մարզվելուց անմիջապես հետո, քանզի մարզվելիս մարդիկ կորցնում են մեծ քանակությամբ մագնիում և կալիում:

 

Աղբյուրը http://life.panorama.am

Категория: Красота и здоровье | Добавил: Has (16.08.2017)
Просмотров: 1789 | Теги: Ձմերուկի օգտակար հատկությունները | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Hlur 2016-2020 uCoz