Նույնիսկ դպրացականը գիտե, որ օրական պետք է խմել առնվազն 8 բաժակ ջուր: Այն կարգավորում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր ընթացակարգերը: Սակայն այն հարցին, թե ե՞րբ է պետք խմել, ոչ բոլորը ճիշտ կպատասխանեն: Դիետոլոգները պնդում են, որ ջուրը կարելի է խմել հստակ ժամերի: Ջուրը՝ ուտելուց առաջ Ջուրը ուտելուց 40 րոպե առաջ խմելը կշտացնում է օրգանիզմը և փակում մեծ ախորժակը: Ուտելուց անմիջապես առաջ մեկ բաժակ ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, նորմայի մեջ է պահում լիմֆատիկ համակարգը և արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաև պահպանում մաշկի երիտասարդ տեսքը: Առավել օգտակար է խմել ջուրը նախաճաշից առաջ, քանի որ քնի ժամանակ մեր օրգանիզմը ջրազրկվում է: Ջուրը ուտելու ժամանակ Եթե դուք չոր սնունդ եք ուտում, վրայից կարելի է խմել ոչ մեծ քանակությամբ գոլ ջուր: Այդ դեպքում ավելի հեշտ է կուլ տալ և մարսել սնունդը: Պետք է նշել, որ ստամոքսահյութը շատ արագ ներծծվում է չոր սննդով: Այդ ժամանակ ստամոքսում ձևավորվում է գունդ, որը չի յուրացվում այլ փտում է: Այդ պատճառով ավելի լավ է չուտել չոր-չոր: Եթե սնունդը յուղոտ է, վրայից չի կարելի ջուր խմել, առավել ևս սառը: Որոշ դեպքերում թույլատրվում է չոր գինի: Ջուրը ուտելուց հետո Դիետոլոգ Հերբերտ Շելտոնն ապացուցել է, որ հեղուկի օգտագործոմը սնունդից հետո վատ է անդրադառնում առողջության վրա և վնասում նրանց, ովքեր ցանկանում են նիհարել: Առաջ բժիշկները խորհուրդ էին տալիս ջուր խմել ուտելուց 40 րոպե անց, սակայն իրականում դա կախված է նրանից, թե ինչ եք դուք կերել: Օրինակ, բանջարեղեն ուտելուց հետո ջուր չի կարելի խմել 60 րոպե, մրգերից հետո՝ 30, կաթից հետո՝ 2,5 ժամ, ածխաջրերով հարուստ սնունդից հետո՝ 2 ժամ: Ջուր խմելն անհրաժեշտ է: Որպեսզի օրգանիզմը ժամացույցի նման աշխատի ձեր համար՝ կազմեք հեղուկի ընդունման ժամանակացույց: Երբ մարմինը սովորի, դուք արդեն ինքնըստինքյան կխմեք ժամանակացույցով: | |
| |
Просмотров: 1030 | |
Всего комментариев: 0 | |
|
|