ActionTeaser.ru - тизерная реклама

loading...
Главная » Статьи » Красота и здоровье

Самые дешевые билеты на самолет

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

Տորթ նիհարելու համար` բաղադրատոմս (Տեսանյութ) ТОРТ ДЛЯ ПОХУДЕНИЯ

Ինչպես խմել ջուր՝ որպեսզի նիհարել ( Video)

Ծիրանի մուրաբա, ինչպես պատրաստել Տեսանյութ Варенье из абрикосов на зиму. Как сварить варенье (Video)

Աղցան ԹԱԲՈՒԼԵ ՝ ինչպես պատրաստել (Տեսանյութ)-Салат ТАБУЛЕ. Сытный, Вкусный

Ուրցի օգտակար հատկությունները (Video)

Սխտոր օգտագործելու 12 պատճառ (Video)

Վահանձև գեղձը ակտիվացնող մթերքներ (Video)

ԽԱՉԱՊՈՒՐԻ ինչպես պատրաստել տանը, արագ և համեղ- Տեսանյութ Хачапури. Легко , быстро и вкусно!!!

uCoz
ՍԹՐԵՍ,ՍԹՐԵՍԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԹՐԵՍ,Սթրեսի տեսակները

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրոբլեմային իրադրություններում մարդկանց մեջ կարող են առաջանալ սթրեսի և ֆրուստրացիայի վիճակներ:

  • Սթրեսը՝   օրգանիզմի և նրա հոգեկանի լարվածությունն է, որն առաջանում է ներքին և արտաքին գործոնների՝ սթրեսորների ազդեցության տակ:
  • Ֆրուստրացիան՝   այն տհաճ հոգեվիճակն է, որը ծագում է մարդու մեջ, երբ դեպի նպատակը տանող ճանապարհին նրան հանդիպում են անհաղթահարելի, կամ այդպիսին թվացող արգելքներ ֆրուստրատորներ:

 

Սթրեսի տեսակները.

  • տհաճ՝ դիսթրես
  • հաճելի՝ էվսթրես

Ըստ՝ սթրեսի տեսության հիմնադիր կանադացի ականավոր կենսաբան և բժիշկ Հ.Սելյենի, սթրեսի ազդեցության տակ մարդու օրգանիզմում առաջանում են փոփոխություններ, որը բաժանվում է երեք փուլերի.

  1. Տագնապի ռեակցիա:  Օրգանիզմը տագնապի ենթարկվելով, փոխում է իր հատկանիշները: Սակայն նրա դիմադրությունը բավարար չէ, և եթե սթրեսորն ուժեղ է (ծանր այրվածքներ, չափազանց բարձր և չափազանց ցածր ջերմաստիճաններ և այլն) կարող է վրա հասնել մահ:
  2. Դիմադրության փուլ:  Եթե սթրեսորի ազդեցությունը համապատասխանում է ադապտացիայի հնարավորություններին, օրգանիզմը դիմադրում է նրան: Տագնապի ռեակցիայի նշանները փաստորեն վերանում են, դիմադրության մակարդակը սովորականից զգալիորեն բարձրանում է:
  3. Սպառման փուլ:  Սթրեսորի երկարատև ազդեցությունից հետո, որին օրգանիզմը հարմարվել էր, աստիճանաբար ադապտացիոն էներգիայի պաշարները սպառվում են: Նորից առաջ են գալիս տագնապի ռեակցիայի նշաններ, բայց դրանք այժմ անդառնալի են, և անհատը մահանում է:

Հարմարվողական ռազմավարությունների տեսակները

Հարմարվողական ռազմավարությունը գործողությունների և հոգեբանական մեխանիզմների մի ամբողջություն է, որի խնդիրը ստեղծված պրոբլեմային իրադրության, սթրեսի և ֆրուստրացիայի հաղթահարումն է:

  • Հարձակողական ռազմավարություն  օգտագործելու դեպքում մարդը փորձում է ակտիվ գործողություններով  վերացնել ծագած արգելքները:
  • Նահանջի  դեպքում մարդը գերադասում է հեռանալ տհաճ իրադրությունից և լիովին կամ ժամանակավորապես հրաժարվել իր նպատակներից:
  • Համակերպման  դեպքում մարդը, ստիպված մնալով տհաճ իադրության մեջ, հարմարվում է և տանելի դարձնում այն:

Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները հոգեկանում կատարվող հիմնականում ենթագիտակցական գործողություններն են, որոնք ֆրուստրացիայի վիճակ ապրող մարդուն կարող են ազատել տագնապից, կոնֆլիկտներից, թերարժեքության զգացումից և այլ բացասական ազդեցություններից:

Հիմնական պաշտպանական մեխանիզմները

Պաշտպանական մեխանիզմը՝  անձի հոգեկանում կատարվող գործողությունն է, որի նպատակը սթրեսորներից և ֆրուստրատորներից նրա ես-ի պաշտպանումն է և դրական ինքնագնահատականի պահպանումը:

  • Ռացիոնալիզացիա՝  արտաքնապես տրամաբանորեն ճիշտ դատողություն, որի նպատակը անձի կողմից իր անհաջողություններն արդարացնելն է:
  • Ատրիբուցիա՝  ուրիշի վարքը բացատրելու նպատակով նրան ճիշտ, կամ սխալ հատկություններ և դրդապատճառներ վերագրելն է:
  • Պրոյեկցիա՝  սեփական սխալներն ու թերությունները ուրիշի մեջ տեսնելու երևույթն է:
  • Արտամղումը՝  գիտակցության ոլորտից սթրեսորների և ֆրուստրատորների թողած տհաճ տպավորությունները հեռացնելու երևույթն է:
  • Ռեգրեսիան՝  ֆրուստրացիայի ազդեցության տակ դեպի զարգացման նախորդ փուլերը կատարվող վերադարձն է:

Ագրեսիան՝ մարդու բռնի, ճնշող գիտակցական, կամ ենթագիտակցական մոտիվացիա ունեցող այնպիսի գործողություն է, որի նպատակը ուրիշին ֆիզիկական, կամ բարոյական վնաս պատճառելն է:

Ագրեսիայի տեղակալումը՝ ագրեսիայի օբյեկտի փոխարինումն է մեկ այլ(սովորաբար ավելի թույլ և մատչելի) օբյեկտով:

Աղբյուրը՝ karinehovhannisyan.wordpress.com

Категория: Красота и здоровье | Добавил: Has (05.12.2016)
Просмотров: 1594 | Рейтинг: 0.0/0
Տարածել
loading...
Всего комментариев: 0
loading...
avatar
ActionTeaser.ru - тизерная реклама
loading...