ActionTeaser.ru - тизерная реклама

loading...
Главная » Статьи » Խոհանոց Кухня

Самые дешевые билеты на самолет

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

Տորթ նիհարելու համար` բաղադրատոմս (Տեսանյութ) ТОРТ ДЛЯ ПОХУДЕНИЯ

Ինչպես խմել ջուր՝ որպեսզի նիհարել ( Video)

Ծիրանի մուրաբա, ինչպես պատրաստել Տեսանյութ Варенье из абрикосов на зиму. Как сварить варенье (Video)

Աղցան ԹԱԲՈՒԼԵ ՝ ինչպես պատրաստել (Տեսանյութ)-Салат ТАБУЛЕ. Сытный, Вкусный

Ուրցի օգտակար հատկությունները (Video)

Սխտոր օգտագործելու 12 պատճառ (Video)

Վահանձև գեղձը ակտիվացնող մթերքներ (Video)

ԽԱՉԱՊՈՒՐԻ ինչպես պատրաստել տանը, արագ և համեղ- Տեսանյութ Хачапури. Легко , быстро и вкусно!!!

uCoz
Ինչպես առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա

Ինչպես առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա 

Ելակի մուրաբան առանց հատապտուղը եփելու ստացվում է բավականին բուրումնավետ:
Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը թույլ կտա առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա: Վստահ ենք որ այն ձեզ շատ դուր կգա:

 

Պատրաստման համար հարկավոր է՝

 

1. Ելակ — 2 կգ
2.Շաքարավազ — 1 կգ
3. Ջուր — 0,5 բաժակ

1. Պատրաստման համար ընտրեք միջին չափի  հասած ելակ:


2. Մաքրեք կանաչ ցողուններն ու այն լվացեք հոսող ջրով, որից հետո քամեք մաղով:


3. Ելակը լցրեք համապատասխան տարայի մեջ:


4. Վերցրեք ևս մեկ տարա և նրա մեջ եփեք օշարակը: 1 կգ շաքարավազի մեջ ավելացրեք 0.5 բաժակ ջուր և այն դրեք ոչ շատ ուժեղ կրակի վրա:


5. Եփեք օշարակը 5-7 րոպե, որպեսզի այն դառնա խիտ, սակայն ոչ սպիտակ:


6. Ստուգելու համար օշարակը պատրաստ է թե ոչ, կարող եք գդալով վերցնել մի փոքր օշարակ, մի փոքր փչել նրա վրա և եթե այդ դեպքում օշարակը դառնա մածուծիկ ու քարանա, ապա այն պատրաստ է:


7. Տաք օշարակը լցրեք ելակի վրա, կափարիչով փակեք այն և թողեք սառչի:


8. Այդ ընթացքում  հատապտղից որոշ չափով հյութ է առանձնանում և օշարակը դառնում է ավելի թույլ:


9.  Երբ ելակը սառչի, այն քամեք, իսկ քամած հյութը եռացրեք 5- 7 րոպե:


10. Ելակը նորից լցրեք տարայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած տաք օշարակը:


11. Թողեք այն նորից լիովին սառչի և նորից կրկնեք այդ պրոցեդուրան:


12. Եթե ցանկանում եք, որպեսզի օշարակն ավելի խիտ լինի, այդ դեպքում ավելացրեք ավելի շատ շաքարավազ ու լավ եռացրեք այն:


13. 3  նմանատիպ պրոցեդուրայից հետո, ելակի հատիկները լցրեք ստերելիզացված բանկայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած օշարակը, փակեք այն կափարիչով ու դրեք  ծածկոցի տակ:


14. Իմաստը կայանում է նրանում, որ հատապտուղներն այս դեպքում առհասարկ չեն եփվում,  3 կամ 4 անգամ եռացվում է միայն օշարակը:


Նման կերպ պատրաստված ելակի մուրաբան  ունենում է  հարուստ հագեցած գույն ու շատ բուրումնավետ բույր:


 

Категория: Խոհանոց Кухня | Добавил: Has (20.05.2017)
Просмотров: 1485 | Рейтинг: 0.0/0
Տարածել
loading...
Всего комментариев: 0
loading...
avatar
ActionTeaser.ru - тизерная реклама
loading...